«Քանի որ այսուհետև բազում և խիստ դղրդյուններ են լինելու աշխարհում, թագավորների հարձակումներ միմյանց վրա, սովեր ու սասանություններ, բազում նեղություններ, որոնք կորստյան որդու գալուստն են նշանակում, որը գալու և նստելու է, ըստ գրվածի՝ սուրբ տեղում` իրեն ձևացնելով աստված, որը իբր հալ ու մաշ է լինում վերին զորությունից:
Եվ Տեր Հիսուսը նրան պետք է սատակեցնի Իր բերանի շնչով:
Եվ այն ժամանակ արդարները կատարյալ վարքով ու առաքինությամբ թռչելու են դեպի Հավիտենության կացարանները և այնպես միշտ լինելու են Տիրոջ հետ: Այդ ժամանակ էլ կատարվում է Տիրոջ խոսքը` ուղղված նրանց, որ ասում է.
«ՈՒր որ Ես եմ, այնտեղ էլ Իմ պաշտոնյան պիտի լինի»: (Սուրբ Սահակ Պարթևի տեսիլքը. Ղազար Փարպեցի «Հայոց Պատմություն»):
Սուրբ Սահակի տեսիլքը մարգարեություն է և իր կատարմամբ բավական տարիների գործընթաց:
Եվ որ մենք այդ իսկ չար օրերի մեջ ենք արդեն կամ դրանց սկզբնամասի, այդ տեսնում ենք Հովհաննես առաքյալի Հայտնության գրքում՝ Քրիստոսի գալուն նախորդած Հակաքրիստոսի (նեռի, դերաքրիստոսի) մասին վկայած խոսքից.
«… և պիտի ստիպի բոլորին՝ փոքրերին և մեծամեծներին, հարուստներին և աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի և ճակատի վրա: Եվ ոչ ոք չկարողանա գնել ու վաճառել, եթե չունենա գրի դրոշմը և գազանի անվան թիվը: Այստե՛ղ է ահա իմաստությունը: Ով խելք ունի, թող հաշվի գազանի թիվը, որ մարդու անվան թիվ է. և նրա անվան թիվը ա՛յս է՝ վեց հարյուր վաթսունվեց» (Հայտն. 13: 16-18):
Արդեն, մեկ տասնամյակից ավելի է, որ Նեռը աշխարհում է իր թվային այդ նշանով, և շատերին է հայտնի, որ առանց այդ նշանի (շտրիխ կոդերի և քարտի) օր-օրի ավելի անկարելի է դառում գնում և վաճառք, և այդ թվային նշանով այսօր կնքվում են ողջ աշխարհի ապրանքները, նաև մարդիկ՝ հարուստ ու աղքատ, մանուկ ու ծեր, թվային քարտերի տեսքով:
Մասոնական ծրագրերի շատ գաղտնիքներ աշխարհին հայտնի դարձան ռուս հոգևորական Օլեգ Պլատոնովի «Փշե պսակը Ռուսաստանի» մեծարժեք աշխատությունից և նրա այլ ուսումնասիրություններից էլ:
Հեղինակին հաջողվել էր մասնակցել մասոնական ղեկավարների մի շարք ժողովներին կամ ձեռք բերել դրանց արձանագրությունները և հայտնի անել հանրությանը:
Սակայն հրեա մասոնները գրեթե երկրագնդի կապիտալի գերիշխումն իրենց ձեռքն ունենալով, այլևս թաքցնելու բան չունեին և իրենք իսկ գրքեր գրեցին իրենց զազրելի ծրագրերի մասին:
Սարսռոցով է մարդ ծանոթանում դրամի հսկա, մասոն Ժան Ատալիի գրքի քաղվածքներին, որ այսօր տարածված են ամենուրեք:
Քաղվածքներից հակամարդկային, մի նոր տեսակի ֆաշիզմի (Նեռի) ներկայության հոտն է փչում: Աշխարհում երեկ, այսօր և վաղն էլ մեծ աղմուկներ են եղել և լինելու ԱԾ-ի (Անհատական ծածկագիր) կամ ԱՔ-ի (Անհատական քարտերի) հարցի շուրջ, քանի որ պարզվեց համակարգի ստրատեգիական նպատակը տանում է մարդուն այնպիսի ստորացման, որ շատերն ասացին, թե համակարգը հակամարդկային է և սատանայից:
Նախ, որ ազգային անհատական և ընդհանրական տեղեկատվություններն ինտերնետի միջոցով օտարի ձեռքն են ընկնում, առաջացնելով տվյալ պետության և անձի համար անապահովություն:
Երկրորդ, որ, պարտադիր լինելով, ոտնահարվում է մարդու խղճի և դավանանքի ազատության իրավունքը: Երրորդ, որ, ըստ մասոնական ծրագրային գրքերի, այսօր մարդկանց բաժանվող քարտերին պիտի փոխարինելու գան բիոքարտերը, որոնք նույն քարտերի չափազանց փոքրացված տարբերակն են, միայն թե պիտի ներարկեն մարդկանց աջ ձեռքերին կամ դաջեն ճակատներին: Այս մի եղանակ է, որով Համաշխարհային իշխանությունը մարդկությանը վերածում է համակենտրոնացման ճամբարի:
Մարդկությունը սարսռաց այս նոր լուրից և ընդվզեց; Հեռուստացույցով հաճախակի էին ցուցադրվում տարբեր երկրներում եղած ընդվզումները, բայց քանի դեռ քարտավորումը Հայաստան չէր հասել, չէինք խորանում խնդրի մեջ:
Չիպավորման փորձերը մասոնները կատարեցին նախ շների վրա: Չիպավորված շներին հեշտությամբ գտնում էին, թե որտեղ է գտնվում, որովհետև չիպն ունի ընդունիչ և հաղորդիչ հատկություն: Նույնպես և չիպավորված մարդը, որտեղ էլ լինի, ամիջապես համակարգչի միջոցով հայտնի է դառնում նրա գտնվելու վայրը:
Ըստ այս կառույցի, ողջ մարդությունը դիտվում է հանցաշխարհ և դրվում է հսկողության տակ՝ հարուստից աղքատ և մարդկության մի քանի տոկոսը Նեռի ի հայտ գալով պիտի այս համակարգով հսկի ողջ մարդկության վրա՝ հեռակառավարմամբ: Մասոնները առաջին չիպավորումը սկսեցին Ամերիկայից:
ԱՄՆում առայսօր (տվյալները 2004 թվին են վերաբերվում) չիպավորված է շուրջ 300 000 մարդ: Մեքսիկայում այս տարվա (2004թ.) հուլիսի 17-ից սկսել են մարդկանց չիպավորումը: Եվ հայտնի է, որ ամենուր հիմնականում այժմ դեռ չիպավորված են աղքատ և անճար մարդիկ, որոնք փոխարինելու եկան... շներին: Այս ամենից բռնատիրության հոտ էր գալիս և քարտային համակարգով դյուրին հարկ հավաքելու գրավչությունից շատ պետություններ զգուշացան:
Անհատական քարտերի համակարգը Գերմանիայի Սահմանադրական Դատարանի կողմից (2004-ի տվյալներով) անվանվեց հակասահմանադրական: Գերմանական Եկեղեցին բանադրեց (նզովեց/) նման համակարգը:
Պորտուգալիան նույնպես հակասահմանադրական համակարգ անվանելով, մերժեց ընդունել քարտային այդ չար ստրատեգիան:
Շատ երկրներ էլ համակարգի մեջ վտանգներ տեսնելով կամ հաշվի նստելով ժողովրդի և Եկեղեցու հետ, գործածեցին միայն կամավոր սկզբունքի մեթոդը կամ այն ենթարկեցին որոշ փոփոխությունների:
ԱՊՀ երկրներից նման հաղթանակի հասավ ՈՒկրաինան:
Ցավոք, Հայաստանում առանց ժողովրդի և Եկեղեցու հետ քննարկումների՝ օրենք ընդունեցին՝ ԱԾ-ի քարտային համակարգը պարտադիր դարձնելու ողջ հայ ժողովրդի համար՝ նորածնից սկսած մինչև մահամերձ ծերը, հաշվի չառնելով և անգամ ծաղրելով իրենց հավատքի համար բողոքող հավատացյալներին:
Եվ, ինչպես գրեթե բոլոր երկրներում, համակարգը աղմուկ առաջացրեց նաև մեզ մոտ:
Եվ այս աղմուկը մեկ երկու տարվա գիտնականների ուսումնասիրության արդյունք չէր, այլ՝ 2000-ամյա նախազգուշացում:
Եվ հայ քրիստոնյաները, այլ երկրների քրիստոնյաների նման Եկեղեցուն և կառավարությանը մատնացույց արեցին Հովհաննես առաքյալի Հայտնության Գիրքը, որտեղ նախապես զգուշացված էր այս համակարգի մասին, համակարգը տառացիորեն նկարագրելով, թե այդ Չարը՝ Հակաքրիստոսն է ներդնելու մարդկության մեջ, և համակարգն ընդունողների պատճառով Աստված մեծ աղետներ է բերելու մարդկության վրա: Եվ որ, հավատացյալները չխաբվեն, այլ իրենց հակառակորդից դիտեն դրոշմով (քարտով) միայն գնել ու վաճառելու համակարգը և այդ համակարգի մեջ չներգրավվեն, որովհետև ծրագրի ավարտը մարդկանց հեռակառավարվող չիպերով դաժան, բռնի չիպավորումն է:
Եվ Աստված խոստացել է իր հակառակորդի համակարգին հարողներին ևս պատժել:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ